Ավստրալիայի լաբորատորիայից անհետացել են վիրուսների հարյուրավոր վտանգավոր նմուշներ
Ավստրալիայում վտանգավոր վիրուսների հարյուրավոր նմուշներ անհետացել են լաբորատորիայից։
Fox News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Քվինսլենդ նահանգի իշխանությունները։
«Վտանգավոր վիրուսներ պարունակող 323 սրվակ, ներառյալ Hendra վիրուսը և hantavirus-ը, անհետ կորել են։ Անհայտ է, թե արդյոք վարակիչ նմուշները գողացվել են, թե ոչնչացվել են»,- հայտնում են լրագրողները։
Կառավարությունը հանձնարարել է Ավստրալիայի հանրային առողջապահության վարչությանը հետաքննել միջադեպը։
«Իրավիճակը պահանջում է հրատապ գործողություններ», - ասել են Քվինսլենդի իշխանությունները և հավելել, որ վարակների տարածման ռիսկը ցածր է։