Բաշար ալ-Ասադը Ռուսաստան տեղափոխվել է 135 միլիարդ դոլարի դիմաց․ Turkiye
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը գտնվում է Ռուսաստանում։ Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Նա ապահով է, սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է արտակարգ իրավիճակի համաձայն»,- ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միջազգային կոնվենցիաների և Միջազգային քրեական դատարանի մասնակից չէ։ Այդ մասին Ռյաբկովը հայտարարել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան կարտահանձնի Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին, եթե նրան դատեն։
Միաժամանակ Turkiye թերթը պնդում է, որ Բաշար ալ-Ասադը Ռուսաստան տեղափոխվել է 135 միլիարդ դոլարի դիմաց։