Սիրիայի ընդդիմադիրները պղծել են Ասադի հոր գերեզմանը
Դամասկոսում ընդդիմադիրները ոչնչացրել են նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի՝ Բաշար ալ Ասադի հոր գերեզմանը։
Այս մասին հաղորդում են սիրիական հեռագրային ալիքները։
Հաֆեզ ալ-Ասադը Սիրիայի նախագահ է եղել 1971-2000 թվականներին։ Նախքան այդ նա զբաղեցրել է նաև Սիրիայի վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները։
Հավելենք,որ արդեն երեկ Սիրիայում իշխանության եկած ընդդիմադիրները հայտարարեցին, որ հաշվեհարդար են տեսնելու Ասադին սատարողների և նրա ազգակիցների հետ։