Ուկրաինան գիշերը հարձակում է իրականացրել Ռուսաստանի քաղաքների վրա
Ռուսաստանը հայտնել է, որ դեկտեմբերի 11-ի գիշերը Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքը ենթարկվել է հրթիռային հարձակման, ինչի արդյունքում վնասվել է արդյունաբերական ձեռնարկություն, այրվել է 14 ավտոմեքենա։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ստացված վնասի չափը ճշտվում է»,- իր տելեգրամյան իր ալիքում գրել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Տագանրոգը գտնվում է Ռոստովի մարզի հարավ-արևմուտքում՝ Դոնի Ռոստովի և Մարիուպոլ քաղաքի միջև։
Գիշերը հարձակվել են նաև Բրյանսկի վրա, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել արտադրության գործարանում։