Էրդողանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում և Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են անցկացրել։ Այս մասին հայտնում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։