Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար դարձավ Մուհամեդ ալ-Բաշիրը
Մուհամմեդ ալ-Բաշիրը հայտարարել է, որ նշանակվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար: Այս մասին հայտնում է Al-Arabiya-ն։
Այն մասին, որ Մուհամեդ ալ-Բաշիրը Սիրիայում ժամանակավոր կառավարություն կձևավորի, դեկտեմբերի 9-ին հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։ Դրանից հետո Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին հայտարարել էր, որ համաձայն է իշխանությունը փոխանցել Իդլիբում տեղակայված Սիրիայի փրկության կառավարությանը։
Նշվում է, որ Մուհամմեդ ալ-Բաշիրը այս պաշտոնը կզբաղեցնի մինչև 2025թ․-ի մարտի 1-ը։
Դեռևս 2024թ․-ի հունվարից Մուհամմեդ ալ-Բաշիրը գլխավորում է Սիրիայի փրկության կառավարությունը, որը Իդլիբում ձևավորվել է իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կոալիցիայի կողմից։ Նրան անվանում են խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի (իսկական անունը՝ Ահմեդ ալ-Շարաա) մերձավորը։