ՔՊ-ն պետք ՝ զգույշ լինի՝ Ալեն Սիմոնյանն է «կատաղել»․ վերջերս Աղազարյանին խեղդելու ցանկություն է ունեցել ու այդ ցանկությունը կարող է տարածվել մյուսների վրա․ Էդգար Ղազարյան
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունն այսօր՝ մարդու իրավունքների միջազգային օրը բողոքի ակցիա է հրավիրել Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ։ Իրավապաշտպանները հուշակոթողի մոտ են հրավիրում բոլոր այն մարդկանց, որոնք ենթարկվել են քաղաքական հետապնդումների և քաղաքական բռնաճնշումների։
Նրանց է միացել նաև հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա, լրագհրողների հետ զրույցում նշեց, որ իր պարագայում եղել է 4 ձերբակալություն, երկու աշխատավայրից հեռացում, Քաղաքացիական հայցեր, մահափորձ` մեր շենքի բակում, որը մնացել է անհետևանք։
Էդգար Ղազարյանը նաև հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կողմից բռնության կոչեր են եղել իր հասցեին, որոնք մնացել են անհետևանք։
«Բայց, բարեբախտաբար, այս պահի դրությամբ լեզուս ու ականջներս գտնվում են իրենց ճիշտ վայրում, բայց ինքը մնացել է ազատության մեջ: Հիմա իրենք պետք է շատ զգույշ լինել, քանի որ Ալեն Սիմոնյանն է «կատաղել»: Վերջերս Հովիկ Աղազարյանին խեղդելու ցանկություն է ունեցել ու այդ ցանկությունը կարող է տարածվել մյուսների վրա»,-ասաց Էդգար Ղազարյանը։