Զվարթնոց» օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել նախատեսված ժամերին
Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խիտ մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել նախատեսված ժամերին։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ ինքնաթիռներն ուշացումով, բայց ի վերջո բարեհաջող վայրէջք կատարել են։
«Միայն Wizz Air ավիաընկերության՝ Լառնակայից ժամանող չվերթը չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում»,- հայտնել են կոմիտեից։