Վրաստանը նախատեսում է երկրում պարետային ժամ մտցնել
Վրաստանի կառավարությունը քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու և ամբողջ երկրում պարետային ժամ մտցնելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ծրագրում է դեկտեմբերի 29-ին Վրաստանի նոր նախագահ նշանակել Միխեիլ Կավելաշվիլիին։ Սրանից հետո կուսակցությունը մտադիր է արտակարգ դրության շրջանակներում պարետային ժամ մտցնել։
Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությանը հինգ օր է պահանջվել ընդդիմության կարողությունը չեզոքացնելու համար, ինչը օգնեց ճնշել երկրում Մայդանի փորձը: