Զելենսկին հրաժարվել է երիտասարդներին ռազմաճակատ ուղարկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեմ է արտահայտվել մոբիլիզացիոն տարիքը 25-ից 18-ի իջեցնելուն, ինչին կոչ է արել Միացյալ Նահանգները։
«Նպատակը պետք է լինի հնարավորինս շատ կյանքեր փրկելը, այլ ոչ թե պահեստներում զենք պահելը»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցում:
Նրա խոսքով, անհրաժեշտ է կենտրոնանալ առկա բրիգադներին պատրաստելու և ռազմական տեխնիկա տրամադրելու վրա, և դրա պակասը չլրացնել երիտասարդ զինվորներով:
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կազմի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնողը Կիևեն է: