Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն
Հասարակություն

ՀՀ-ում իրականացված հարցումների համաձայն՝ 35.7%-ը կարծում է, որ կինը պետք է հանդուրժի բռնությունն ընտանիքը պահպանելու համար

Ամեն տարի նոյեմբերի 25-ից՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվանից, մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը, ամբողջ աշխարհում իրականացվում է կանանց նկատմամբ բռնության դեմ արշավը։

Կանանց նկատմամբ բռնությունը համաշխարհային խնդիր է, որն ազդում է  աշխարհում յուրաքանչյուր երրորդ կնոջ վրա։ Այն արտահայտվում է տարբեր ձևերով՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական, իսկ վերջին տարիներին՝ նաև կիբերբռնության տեսքով։ Բռնության յուրաքանչյուր դեպք անձնական ողբերգություն է, որն արտացոլում է հասարակական կառուցվածքային խնդիրները։

Համաձայն ՄԱԿ-ի գենդերային բռնության մասին բնորոշման՝ գենդերային բռնությունը ներառում է սեռով պայմանավորված, կանանց և աղջիկներին ուղղված վնասակար վարքագծերի լայն շրջանակ, այդ թվում՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելը, սեռական ոտնձգությունները, քողարկված սպանությունը, ամուսնական բռնաբարությունը, հարկադիր մարմնավաճառությունը և այլն:

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի համաձայն, վերջին տարիների համաշխարհային իրադարձությունները, այդ թվում՝ բազմաթիվ զինված հակամարտությունները, բնական աղետները և համաճարակները, բարձրացրել են բռնության  ոիսկերը:

2000-2018 թվականներին 161 երկրներում կանանց նկատմամբ բռնության տարածվածության վերաբերյալ ԱՀԿ-ի կողմից կատարված հետազոտության արդյունքները փաստել են, որ ամբողջ աշխարհում կանանց 35%-ը կյանքի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական և/կամ սեռական բռնության իրենց զուգընկերոջ կամ մեկ այլ անձի կողմից:

Ըստ ԱՀԿ տվյալների՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում կանանց նկատմամբ բռնության դեպքերը միջինում կազմում են 23.2%, Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 24.6%, Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում՝ 37%, Հարավ-արևելյան ասիական տարածաշրջանում 37.7%: Այնուհանդերձ, բռնության ենթարկված կանանց միայն 40%-ն է դիմում օգնության։

 Աշխարհում կանանց բոլոր սպանությունների մինչև 38%-ը կատարվում է նրանց զուգընկերների կողմից: Հարկ է նշել, որ COVID-19 համավարակը խորացրել էր այս խնդիրը, որոշ երկրներում թեժ գծին կատարված զանգերի քանակը հնգապատկվել էր։

«Հայաստանում ընտանեկան բռնությունը հաճախ դիտարկվում է որպես բացառապես ընտանեկան խնդիր, իսկ հասարակությունը համարում է, որ այն պետք է լուծվի ընտանիքի ներսում: Այս մոտեցումը դարձնում է կանանց ավելի խոցելի, քանի որ բազմաթիվ ընտանիքներում կնոջ կարծիքը մնում է անտեսված, իսկ նրա իրավունքները չեն ստանում պատշաճ պաշտպանություն:

ՀՀ-ում իրականացված հարցումների համաձայն՝ մասնակիցների 35.7%-ը կարծում է, որ կինը պետք է հանդուրժի բռնությունը ընտանիքը պահպանելու համար, իսկ 27.7%-ը գտնում է, որ «կինը արժանի է ծեծի»։ Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2019 թվականին գրանցվել է 485 ընտանեկան բռնության դեպք, որոնցից 96%-ը՝ ֆիզիկական բռնություն։ Ընդ որում, նշված դեպքերի 74%-ը չի հանգեցրել քրեական գործերի հարուցմանը՝ տուժածի բողոքի բացակայության պատճառով։

ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունները արձանագրում են երկրում բռնության առաջին դեպքերի աճ, թեև ոստիկանության պաշտոնական տվյալները չեն արտացոլում դա։
Կանանց նկատմամբ բռնությունը կարող է ունենալ մի շարք կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ նրանց ֆիզիկական, հոգեկան, սեռական և վերատրադրողական առողջության համար, ներառյալ վնասվածքներ, ոչ ցանկալի հղիություն և հղիության բարդություններ, սեռավարակներ, ՄԻԱՎ, դեպրեսիա,  հետտրավմատիկ սթրես և ինքնասպանության փորձեր։ Մինչդեռ զուգընկերոջ կողմից բռնության ենթարկված կանանց 42%-ն է հայտնում բռնության հետևանքով  ստացած վնասվածքների մասին: Իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ սեռական բռնության ենթարկված կանանց մոտ 1.5 անգամ ավելի տարածված են սեռավարակները (իսկ որոշ տարածաշրջաններում՝ նաև ՄԻԱՎ-ը):

Բռնության ենթարկված կանայք երկու անգամ ավելի հաճախ են ընդհատում հղիությունը։ Նրանց մոտ 41%-ով բարձր է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը։ Բռնությամբ պայմանավորված հոգեբանական վնասվածքները, հատկապես մանկության տարիներին, բարձրացնում են կախվածությունների, ռիսկային վարքագծի հավանականությունը, ինչպես նաև բռնություն գործելու հավանականությունը:

Հարկ է նշել, որ բռնության ձևավորումը պայմանավորված է բազմաբնույթ ռիսկի գործոններով, ինչպիսիք են՝ կրթության ցածր մակարդակը, ընտանեկան բռնության ականատես լինելը, երեխաների նկատմամբ ոտընձգություն ենթարկելու պատմությունը, մի քանի զուգընկերների առկայությունը կամ զուգընկերոջ անհավատարմության կասկածը, ալկոհոլի օգտագործումը, սոցիալական նորմերը, որոնք արտոնյալ կարգավիճակ են տալիս տղամարդկանց, և ստորադաս կարգավիճակ՝ կանանց։

Չնայած կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը պետք է հիմնված լինի բազմասեկտորալ մոտեցման վրա, առողջապահության ոլորտը կարևոր դեր է խաղում այդ գործում։

Բռնությունների կանխարգելման համար անհրաժեշտ է.
 Կազմակերպել հանրային քարոզարշավներ, որոնք կկոտրեն բռնությունը արդարացնող կարծրատիպերը։ Երիտասարդների սեռական կրթության համալիր ծրագրերի շրջանակներում պետք է իրականացվի գենդերային հավասարության սկզբունքին հիմնված գենդերային նորմերի մասին քարոզչական աշխատանք։

 Բարձրացնել բռնության զոհերին անհրաժեշտ օգնության հասանելիությունը։ Ճգնաժամային կենտրոնները և թեժ գծերը պետք է լինեն 24/7 հասանելի:

 Կանխել բռնության կրկնությունները՝ վաղ հայտնաբերելով բռնության ենթարկված կանանց և երեխաներին և ապահովել անհրաժեշտ աջակցություն:

 Ապահովել բռնության դեպքերի մշտադիտարկումը՝ բռնության տարածվածության վերաբերյալ փաստացի տվյալների հավաքագրում բնակչության շրջանում իրականացվող հարցումների միջոցով»,- նշված է «Հերացի» վերլուծականի նյութում։