Ադրբեջանում նշում են, որ Արցախում դեռ 1,5 միլիոն ական կա
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում կա 1,5 մլն ական և զինամթերք:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալ Բահրուզ Մամեդովը։
«Ոչ մի սակրավոր չի կարող ասել, որ որևէ տարածք մաքրվել է։ Անգամ այն տարածքներում, որտեղ սահմանազատում և սահմանագծում է իրականացվել, հովիվը մահացել է ականի պայթյունից»,- հավելել է Մամեդովը։