Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Սիրիայում
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում սիրիական քաղաքներին՝ Բաշար Ասադի փախուստի հետ կապված ֆոնին:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններին։
Գնդակոծվել է պատերազմի կառավարման կենտրոնը և ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված էին Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռները։
Նշվում է, որ երկու օբյեկտներն էլ խոցվել են Դամասկոսի հարավ-արևելքում գտնվող Աքրաբա շրջանում։ Պատճառված վնասի մասին դեռ տեղեկություններ չկան։