Շոլցն ու Մակրոնը պատրաստ են համագործակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով Սիրիայի նոր իշխանությունների հետ համագործակցության հնարավորությունը։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյտը։
Երկու ղեկավարներն էլ ընդգծել են մարդու իրավունքների հարգման և էթնո-կրոնական փոքրամասնությունների պաշտպանության կարևորությունը։
Զրույցի ընթացքում կողմերը շեշտը դրել են Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման անհրաժեշտության վրա։
Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են համատեղ ջանքերի շուրջ՝ ուժեղացնելու Եվրամիության դերը սիրիական ներքին գործընթացներում: