Ասադի կնոջ ծնողները լքել են Բրիտանիան
Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի կնոջ մայրն ու հայրը՝ Ֆավազն ու Սահար Ախրասը լքել են Մեծ Բրիտանիան և, ամենայն հավանականությամբ, մեկնել են Ռուսաստան։
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ասադի կնոջ՝ Ասմայի ծնողներն ապրում են Լոնդոնի արևմտյան Ակտոն քաղաքում գտնվող իրենց սեփական տանը։
Daily Mail-ը գրում է, որ մոտ տասը օր առաջ նրանք նշել են, որ մեկնում է արտերկիր: