Ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Սիրիայում ընդդիմադիրների ներկայացուցիչների հետ. Միլլեր
Ամերիկյան վարչակազմը կապի մեջ է Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ միջնորդների միջոցով։
Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Պետքարտուղարության ներկայացուցչին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ իշխանությունները շփվո՞ւմ են սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ։
«Մենք հնարավորություն ունենք, եթե դա բխում է մեր օրինական շահերից, շփվելու այդ ահաբեկչական կազմակերպությունների հետ: Մենք ունենք շփվելու բազմաթիվ տարբերակներ, երբեմն դա լինում է միջնորդների միջոցով, ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ դրսում», - ասել է Միլլերը:
«Վերջին մի քանի օրերին մենք նման խորհրդակցություններ ենք անցկացրել։ Պետքարտուղարն ինքը բանակցություններ է վարել Սիրիայում ազդեցություն ունեցող երկրների հետ և կշարունակի դա անել։ Բայց ես չեմ պատրաստվում մանրամասնել այս խոսակցությունները: Ասեմ միայն, որ կան մի քանի առանցքային կետեր, որոնք մենք շեշտում ենք այս բոլոր զրույցներում։ Դրանցից մեկն այն է, որ մենք ցանկանում ենք ապագայում խուսափել էսկալացիայից»,- հավելել է Միլլերը։