Մի հատ տես ինչքա՞ն ա դրանից բյուջե եկամուտ եկել. Հովիկ Աբրահամյանը` Դավիթ Հարությունյանին
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշումը խմբագրելու առաջարկը:
Ըստ որի` ավելանալու են G և X տառերով համարանիշները: Զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, որ դրանք մեծ պահանջարկ ունեցող համարանիշներ են: Վարչապետը հարցրեցց, թե որքան եկամուտ են ստացել այդ համարանիշների վաճառքից, փոխոստիկանապետն էլ նշեց, որ չի կարող ասել, բայց բավականին մեծ գումարի մասին է խոսքը, իսկ այդ գումարը գնում է բյուջե:
Վարչապետը կեսկատակ նկատեց. «Հիմա տառերի քանակը պե՞տք է շատացնել»,- ապա Դավիթ Հարությունյանին դառնալով հարցրեց. «Մի հատ տես ինչքա՞ն ա դրանից բյուջե եկամուտ եկել»: