Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-ն
Հասարակություն

Լևոն Քոչարյանի պնդումները միգրացիայի վերաբերյալ չեն համապատասխանում պաշտոնական վիճակագրությանը. CivilNet

civilnet.am-ը գրել է․

Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, արձագանքելով վարչապետ Փաշինյանի ավելի վաղ արած պնդմանը, թե նախկինում արտագաղթի հիմնական պատճառը Հայաստանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն էր, հայտարարել է, որ իր հոր՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում երկրում գրանցվել է ներգաղթ:

«Փորձեք դիտարկել 2004-2007 թվականների միգրացիայի դինամիկան և պարզապես մի մոլորեցրեք մեր ժողովրդին։ Հենց անկախ տարածաշրջանային քաղաքականությունը, տնտեսությունը և անվտանգության զգացումն էր ապահովում միգրացիայի դրական դինամիկան։ […] Մենք ունեինք ոչ թե արտագաղթ, այլ ունեցանք նաև ներգաղթ։ Սա փաստ է»,- ասել է Լևոն Քոչարյանը։

Ի պատասխան՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդել է, թե նախկին իշխանությունների օրոք 1 մլն մարդ է արտագաղթել Հայաստանից։
«Առաջին երեք նախագահների իշխանության տարիներին Հայաստանում անվերադարձ հեռացել է 1 մլն մարդ։ Եթե շատ կոպիտ հաշվարկ անենք՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները 110,000 էին։ Այսինքն՝ 10 հատ ԼՂ-ի չափ մարդ ձեր իշխանության տարիներին անվերադարձ հեռացել ա Հայաստանից»,- նշել է Կոնջորյանը։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է պատգամավորների պնդումները և ներկայացնում է միգրացիայի իրական պատկերը։

Ի՞նչ են ասում պաշտոնական տվյալները

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ արտագաղթի պատկերն արտացոլող հիմնական և միջազգային ընդունված մեթոդոլոգիայով հաշվարկվող ցուցանիշը՝ միգրացիայի մնացորդն է։ Այն հաշվարկվում է գրանցվածների և գրանցումից դուրս եկածների՝ ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա, ճշգրտվում մարդահամարների արդյունքներով և տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության տվյալներով։

Վիճկոմիտեի տվյալների համաձայն՝ Լևոն Քոչարյանի նշած տարիներին միգրացիայի մնացորդը եղել է խորապես բացասական՝ 2004-ին՝ -29,600, 2005-ին՝ -30,300, 2006-ին՝ -29,800, 2007-ին՝ -33,400։ Այսինքն՝ այդ չորս տարում Հայաստանից հեռացել է 123,100 մարդ։
Ամենամեծ արտահոսքը գրանցվել է անկախության առաջին տարիներին։ 1992-1994 թվա

 

2023-ի տվյալներով՝ միգրացիայի մնացորդը +41,400 է, սակայն այս ցուցանիշը ներառում է մինչև 2024-ի հունվարի 1-ը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվածների թվաքանակը, առանց նրանց՝ մնացորդը կազմում է +10,000 մարդ։

Ըստ Վիճկոմիտեի նախնական տվյալներով՝ 2024-ի հունվար-սեպտեմբերին միգրացիայի մնացորդը կազմել է +70,300, առանց ԼՂ բնակչության հաշվառման տվյալների՝ +4486 մարդ։
Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝ 1998-2007 թվականներին, միգրացիոն մնացորդը կազմել է -251,000 մարդ։ Սակայն Լևոն Քոչարյանը, նշելով միգրացիայի դրական դինամիկայի մասին, ենթադրաբար նկատի է ունեցել այդ տարիներին գրանցված սահմանահատումների հաշվեկշիռը։

Սահմանահատումների հաշվեկշիռը որպես միգրացիայի լրացուցիչ ցուցանիշ

Միգրացիայի մնացորդից բացի, որպես արտագաղթի ցուցանիշ հաճախ բերվում է նաև սահմանահատումների հաշվեկշիռը (սալդոն)՝ Հայաստան ժամանածների և մեկնածների տարբերությունը տվյալ ժամանակահատվածում։
Անկախությունից ի վեր սահմանահատումների դրական հաշվեկշիռ (ավելի շատ ժամանում, քան մեկնում) ունեցել ենք 2004, 2005, 2006 և 2018, 2019, 2020 ու 2022 թվականներին։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝ 1998-2007 թվականներին սահմանահատումների ընդհանուր հաշվեկշիռը կազմել է շուրջ -59,000 մարդ։ Ինչպես հայտնեցին #CivilNetCheck-ին Վիճակագրական կոմիտեից՝ մինչը 2000 թվականը տվյալները ներառում են բացառապես օդային ճանապարհով մուտքերն ու ելքերը։

Լևոն Քոչարյանի պնդումը, թե իր հոր նախագահության շրջանում ներգաղթ է եղել, հիմնված է միայն ընտրական մոտեցումով ընտրված տարիների սահմանահատումների հաշվեկշռի վրա։ Սակայն արտագաղթի իրական պատկերը արտացոլում է միգրացիայի մնացորդը։