Ադրբեջանում հերթական սկանդալն է հասունանում
Ադրբեջանում նոր կոռուպցիոն սկանդալ է հասունանում, տեղեկացնում է azadliq.az կայքը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը սկսել է երկրում կեղծ դիպլոմ ունեցող մարդկանց որոնումը։ Արդեն կեղծ դիպլոմներով հայտնաբերվել և աշխատանքից հեռացվել են տարբեր ոլորտների պաշտոնյաներ և աշխատակիցներ։ Գլխավոր դատախազության հայտնած տվյալներով արդեն 555 կեղծ դիպլոմ ունեցող է հայտնաբերվել և հեռացվել աշխատանքից։
Այդ կեղծ դիխպլոմների մեծ մասը հիմնականում տրվել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի Ղազախի և Գյանջայի մասնաճյուղերի կողմից։
Դատախազությունն շարունակում է ուսումնասիրում է կրթության նախարարության և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված կեղծ դիպլոմների գործը։