Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Զոհելով Ուկրաինան՝ Արևմուտքն աշխարհաքաղաքական խաղատախտակը մաքրում է Ռուսաստանի դաշնակիցներից․ Քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է. «Ասադի իշխանության անկումը ցույց է տալիս նրա կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը։ Սա ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի գնահատականն է։ Եվ ոչ միայն նրա։

Աշխարհը տեսնում է, թե ինչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ։ Աշխարհը նաև տեսնում է, թե ինչ հաջողությունների են հասնում ԱՄՆ դաշնակիցները։ Եվ սա կարևոր իրողություն է, որը չի կարելի անտեսել։ Չի կարելի հատկապես ռուսներին։

Արևմուտքը չափազանց գրագետ պարտիա է խաղում Ռուսաստանի դեմ։ Վերջինիս զոհելով Ուկրաինան՝ Արևմուտքն աշխարհաքաղաքական խաղատախտակը մաքրում է Ռուսաստանի դաշնակիցներից։

Ուկրաինայում Ռուսաստանը, իհարկե, հաղթանակ կտոնի։ Բայց ու՞մ է պետք այդպիսի հաղթանակը, Կրկին՝ Արևմուտքին։ Մի պարզ պատճառով՝ որովհետև Ուկրաինան, իր նախկին տեսքով, գլխացավանք էր Արևմուտքի համար։ Ընդ որում, գլխացավանք էր թե՛ որպես Ռուսաստանի դաշնակից և թե՛ որպես Արևմուտքի կցորդ։ Այդ երկիրը պետք էր կտրել ռուսներից և փոքր մասերի բաժանել։ Խնդիրը լուծված է։ Դե թող դրանից հետո որքան ուզում են հաղթանակ տոնեն ռուսները։ Միևնույն է՝ բոլորը հասկանում են, որ դա պյուռոսյան հաղթանակ է։

Այսօրվա Ռուսաստանը չի սպասարկում իր աշխարհաքաղաքական շահերը։ Մոսկվայի համար դրանք առևտրի առարկա են դարձել։ Այդ իրողության առաջին նշանն ինձ համար 2016 թ. Ապրիլյան պատերազմն էր։ Դե իսկ վերջնականապես համոզվեցի այն բանից հետո, երբ 2018 թ. սեպտեմբերին Մոսկվայում ձերբակալվեց ու Ադրբեջանին հանձնվեց թալիշ ազգային գործիչ Ֆահրոդդին Աբոսզոդան։

Նույնը վերաբերում է նաև Իրանին։ Թեհրանի քաղաքականությանը դեռ կանդրադառնամ։

Զարմանալի՞ է արդյոք, որ Ռուսաստանի թշնամիները հաճույքով են գնում այն, ինչը վաճառում է հենց ինքը՝ Ռուսաստանը։ Իհարկե՝ ոչ։ Եվ ուրեմն ո՞րն է Ռուսաստանի փրկությունը։ «Օրեշնի՞կը»՝ Հազիվ թե։  Սիրիայում Ռուսաստանին հենց այդ «Օրեշնիկի» պատասխանը տրվեց։ Վստահ եմ՝ Մոսկվայում դա լավ են հասկանում։ Կարծում եմ՝ Մոսկվայում նաև գիտեն լուծումները. պարզապես պետք է դադարել ազգային շահերի առևտուրը։ Նաև չծախել դաշնակիցներին, եթե անգամ դաշնակիցների մոտ նիկոլփաշինյանների պես ղեկավարներ են հայտնվում։ Այդ ամենը պետք է դադարեցնել քանի դեռ շատ ուշ չէ։

Դեռևս այսքանը։ Շարունակելի…»։