Ադրբեջանցիները փոփոխությունների են ենթարկում օկուպացված Արցախի նախագահի նստավայրը
Բաքվում անցկացվող «Պառլամենտարիզմ. ավանդույթներ և հեռանկարներ» թեմայով միջազգային խորհրդարանական համաժողովի մասնակիցներն այցելել են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ։
Ադրբեջանական լրատվամիջոցներ լուսանկարներ են հրապարակել այդ այցից։ Նկարներում երևում է, որ Ստեփանակերտում գտնվող Արցախի նախագահի նստավայրն ադրբեջանցիների կողմից փոփոխությունների է ենթարկվում. այն ամբողջությամբ երկաթե կոնստրուկցիայով է շրջապատված։