Ռուսաստանը դիմել է Թուրքիային օգնության համար
Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայից օգնություն է խնդրել իր ռազմական կոնտինգենտը Սիրիայից դուրս բերելու համար։
Այս մասին աղբյուրներին հղումով գրում է CNN Turk-ը։ Հրատարակության տվյալներով՝ բացառություն են լինելու միայն Տարտուսի ռազմածովային բազայի և Խմեյմի ավիաբազայի ուժերը։ Այնուամենայնիվ, այժմ Մոսկվան Անկարայի աջակցությունն է ուզում իր զորքերի մի մասն անվտանգ դուրսբերման համար:
«Թվում է, որ այդ զորքերը կտեղափոխվեն թուրքական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածք, այնուհետև օդային ճանապարհով կուղարկվեն Ռուսաստան։ Ռուսաստանը նման օգնություն է խնդրել՝ իր զորքերը ապահով դուրս բերելու համար։ Իրանի վստահված ուժերը բավական երկար ժամանակ է, ինչ արդյունավետ չեն գործում Սիրիայում»,-նշել է աղբյուրը: