Աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ ես և Վլադիմիր Պուտինը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրեն և ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին համարում է միակ փորձառու առաջնորդները աշխարհում։
Իր կարծիքը հաստատելու համար Թուրքիայի նախագահը բերել է այն փաստարկը, որ երկու պետությունների ղեկավարները երկար ժամանակ ազդեցություն են ունեցել քաղաքական ասպարեզում։
«Ներկայումս աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ ես և Վլադիմիր Պուտինը։ Ես սա չեմ ասում ինձ գովելու համար: Իմ պաշտոնավարման ժամկետը տևում է արդեն 22 տարի: Գրեթե նույնքան պաշտոնավարում է պարոն Պուտինը։ Մնացած բոլորը հեռացել են»,- ասել է Էրդողանը Գազիանթեփում երիտասարդների հետ հանդիպմանը։
Էրդողանը նաև նշել է, որ առաջիկա երկու-երեք ամիսները շատ կարևոր են լինելու աշխարհի և Թուրքիայի համար: