Վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելը մտել է Սիրիայի տարածք
Իսրայելական զորքերը առաջ են անցել սիրիական սահմանին գտնվող Գոլանի բարձունքների բուֆերային գոտուց այն կողմ՝ իրագործելով Իսրայելի առաջին բացահայտ ներխուժումը սիրիական տարածք 1973 թվականին Յոմ Կիպուրի պատերազմի ավարտից և 1974 թվականի հրադադարից հետո:
Այդ մասին The New York Times-ին հայտնել են իսրայելցի երկու պաշտոնյաներ:
Հրապարակման համաձայն՝ իսրայելական ուժերը գրավել են սահմանի սիրիական կողմում գտնվող Հերմոն լեռը, ինչպես նաև մի քանի այլ վայրեր, որոնք կարևոր են համարվում տարածքի վերահսկողությունը իրականացնելու համար:
Իսրայելական և արաբական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին Հերմոն լեռան վրա Իսրայելի վերահսկողության մասին՝ այնտեղից սիրիական բանակի դուրսբերումից հետո։
Al Arabiya հեռուստաալիքը, վկայակոչելով արաբական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանը Իսրայելին է փոխանցել բուֆերային գոտուն սահմանակից Դարաա նահանգում գտնվող երկու օբյեկտ, ինչպես նաև դիտորդական դիտարան։