Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները Մոսկվայում են. TACC
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները Մոսկվա են ժամանել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլը Ասադին ապաստան է տրամադրել Ռուսաստանի տարածքում։
Որոշ ժամանակ անց ռուսական կայքերում հայտնվեց Ասադի Մոսկվա ժամանելու լուսանկարը։
Սակայն սիրիական որոշ պարբերականներ կասկածի տակ են դրվել ռուսների տարածած տեղեկատվությունը։ Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրապարակված լուսանկարը հին է:
Ասադի գտնվելու վայրը դեռևս անհայտ է: