Սա մեր պատերազմը չէ․ Թրամփը կոչ է արել ԱՄՆ-ին չմիջամտել Սիրիայում տիրող իրավիճակին
ԱՄՆ-ը չպետք է միջամտի Սիրիայում տիրող իրավիճակին։ Սա ամերիկյան պատերազմ չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սիրիայում խառնաշփոթ է, բայց այն մեր բարեկամը չէ, և ԱՄՆ-ն ոչինչ չպետք է անի: Սա մեր պատերազմը չէ, մենք պետք է թույլ տանք, որ այս իրավիճակը լուծվի: Մենք չպետք է միջամտենք», - գրել է նա։