Հայտնի է, թե որտեղ է Ասադը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը գտնվում է իր երկրում և չի լքել այն։ Այս մասին հայտնել են Ասադի գրասենյակից։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։
Նախագահի գրասենյակը հայտնել է, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ լուրեր են տարածում Ասադի՝ Դամասկոսից հեռանալու կամ այս կամ այն երկիր կարճատև այցերի մասին։
«Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի գրասենյակը հաստատում է, որ նախագահը շարունակում է իրականացնել իր աշխատանքային, ազգային և սահմանադրական պարտականությունները մայրաքաղաք Դամասկոսից»,-ասվում է հաղորդագրության մեջ։