Առաջ ենք գնալու և մեր վերքերը բուժվելու են. Գագիկ Ծառուկյանը Գյումրիում էր (տեսանյութ)
Երկրաշարժի տարելիցի հետ կապված ես չէի կարող չգալ, բոլորն էլ գիտեն Գյումրու հանդեպ իմ հարգանքը, սերը, սգում ենք, հիշում ենք, բայց մեծ հույսով, հավատով, որ ապագան լավ է լինելու, որ առաջ ենք գնալու եւ մեր վերքերը բուժվելու են: Այս մասին ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն այսօր Գյումրիում էր:
Նա ծաղիկներ է խոնարհել եւ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը: Հիշատակի խորհրդանշական օրը վերաօծվում է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
36 տարվա վավերագրություն, տխուր հիշողություններ, բայց նորից վեր հառնելու հույս կա այս քաղաքում: Մշակութային, արհեստագործական ավանդույթներով, մարզական բացառիկ հաղթանակներով հարուստ այս քաղաքը գիտի, թե ինչպես ուղղել մեջքն ու վերածնվել: