Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Եթե Վրաստանում դիմանա «Վրացական երազանքը», Հայաստանում կսկսվեն փոփոխություններ

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է՝ «Հայաստանի վերադարձը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն գնալով դժվարանում է, եթե չասենք՝ անհնար»: Նրա խոսքով՝ «մենք չենք մասնակցում քննարկումներին եւ որոշումների կայացմանը, բայց նաեւ վետո չենք կիրառում, քանի որ մեզ արդեն ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում: Թող որոշեն՝ ինչ են ուզում»:

Նա նաեւ նշել է, որ «Երեւանի եւ Մոսկվայի կողմից ՀԱՊԿ-ի եւ նրա պատասխնատվության գոտու հետ կապված իրավիճակի ընկալման տարբերությունն ապացուցում է «անվերադարձ կետի առաջխաղացումը»: Այսպես հրապարակավ դրսեւորվեց Երեւանի արձագանքը Պուտինի վերջերս արած հայտարարությանը, թե Հայաստանը չի հայտարարել կազմակրպությունից դուրս գալու մասին, որ «դադար է վերցնում, բայց միեւնույն ժամանակ աջակցում է բոլոր այն փաստաթղթերին, որոնք ընդունվում են»:

Իրոք, ՀԱՊԿ-ում Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու մասին փաստաթղթեր չեն ստացվել, թեեւ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Երեւանի եւ ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անվերադարձ կետի»: Հիշեցնենք՝ ավելի վաղ նա մի քանի անգամ հայտարարել էր, որ երկիրը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ այս տարվա սեպտեմբերին ՀԱՊԿ-ն անվանել էր «անվտանգության սպառնալիք»: Բայց դա միայն դա չէ: Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնել է, որ «աննպատակահարմար է համարել Եվրասիական տնտեսական միության տարեկան գագաթնաժողովի անցկացումը Երեւանում»՝ նախագահող երկրի մայրաքաղաքում, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ հղում անելով «հայտնի հանգամանքներին»: Պաշտոնապես խոսքը հռոմի ստատուտին Երեւանի միանալու մասին է, որը Ռուսաստանի նախագահին «ձերբակալելու» օրդեր է տվել եւ չի ցանկանում Երեւանում տեսնել Լուկաշենկոյին: Դրան գումարած Արարատ Միրզոյանը հայտարարությունը դեկտեմբերի 2-ին Հաագայում, «երեւանը պատրաստ է համագործակցել միջազգային քրեական դատարանի հետ միջազգային իրավական նորմերի պահպանման եւ իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ»:

Մեկնաբանելով այս իրավիճակը՝ Զախարովան հայտարարել է՝ Երեւանի նման գործողություններն «ուղղակի վնաս են հասցնում հայ-ռուսական հարաբերություններին ոչ միայն խորհրդանշական, այլեւ միանգամայն գործնականում»: Ըստ բոլոր նշանների՝ Հայաստանն իրեն միջանկյալ վիճակի մեջ է դնում Մոսկվայի եւ Արեւմուտքի միջեւ՝ կարծելով, որ իրեն կհաջողվի խաղարկել կողմերի «խաղաքարտը»՝ ի շահ իր շահերի: Բայց այսպես 11 տարի առաջ նետվեց Ուկրաինան։ Իր հերթին Արեւմուտքը, զարգացնելով ռազմատեխնիկական եւ այլ համագործակցություն Հայաստանի հետ, այն տանում է Ռուսաստանի հետ առճակատման սցենարով, բայց հանդես չի գալիս նրա անվտանգության երաշխավորի դերում, ինչպես դա առաջարկում է ՀԱՊԿ-ը: Աշխարհաքաղաքական լայն կոնտեքստում Հայաստանը փորձում է «հակա-Ռուսաստանի» կարգավիճակով տեղավորվել միջմարզային արեւմտյան նախագծի մեջ՝ Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով տարածաշրջանը վերածելով մի տեսակ «սանիտարական կորդոնի», որը պաշտպանում է Ռուսաստանը Եվրամիությունից: Բայց ավելի նեղ աշխարհաքաղաքական տարբերակով նա հայտնվում է իր համար վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում՝ Մերձավոր Արեւելքից մոտեցող «ցնցումների ցունամիի» պայմաններում:

Ընդ որում՝ շատ հայ փորձագետներ նախազգուշացնում են, որ «մերձավորարեւելյան ճգնաժամը կարող է շատ արագ տարածվել նաեւ Հայաստանի վրա»: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները պետք է ահազանգ դառնան Հայաստանի համար:

Որովհետեւ այնտեղ Թուրքիայի հաջող գործողությունների դեպքում սուր է կանգնելու «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը։ Բայց Երեւանի համար ամենավատ սցենարը Անդրկովկասի կողմից Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի գործողությունները «ռազմավարական պլացդարմի» վերածելն է: Պատահական չէ նաեւ այն, որ արեւմտյան ուժերը շարունակում են պայքարը Վրաստանի համար, որպեսզի այդ կողմից ապահովեն Հայաստանի թիկունքը: Այդ իսկ պատճառով «օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրով Հայաստանին միջոցներ տրամադրելը, որպեսզի դյուրացնի նրա հասանելիությունը առաջադեմ ռազմական տեխնիկային եւ նորագույն տեխնոլոգիաներին, բարձրացնի ԱՄՆ ռազմավարական համագործակցության աստիճանը, սպառազինության ուղղակի մատակարարումները Հայաստան, դա միայն Ադրբեջանի հետ պատերազմի նախապատրաստումը չէ: Նման իրավիճակում, եթե Արեւմուտքին հաջողվի Վրաստանում խաղարկել իր «խաղաքարտը», Հայաստանը կարող է հայտնվել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի աշխարհաքաղաքական ջրաղացքարի արանքոմ: Այն ժամանակ Անդրկովկասը, եւ ոչ միայն դա, կբռկնվի: Արեւմուտքը խոշոր խաղ է խաղում Հայաստանում։ Այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն արդեն զգուշացրել է, որ Վաշինգտոնը ձեռնամուխ է եղել Հայաստանի արեւմտամետ կուսակցությունների քաղաքական «ռասկրուտկայի», որպեսզի օգնի նրանց խորհրդարան անցնել 2026 թ-ի ընտրություններում: ԱՄՆ-ն այնքան էլ չի վստահում Նիկոլ Փաշինյանն, ով իր տրոցկիստական տիպի «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգախոսներով փորձում է նստել միանգամից երկու աթոռի վրա, բայց ժամանակի ընթացքում կարող է թեքվել դեպի Մոսկվա: Նման բան բացառել չի կարելի, եթե «Վրացական երազանքը» իշխանությունը պահպանի Թբիլիսիում: Այնպես որ, Հայաստանում մեծ փոփոխություններ են հասունանում։  

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru-ի Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի