Իսրայելը ռմբակոծել է Գազայի կենտրոնը. կան տասնյակ զոհեր
20 զոհ և ավելի քան 30 վիրավորներ կան Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ բնակելի համալիրի վրա իսրայելական հարձակման հետևանքով։
Այս մասին հայտնում են պաղեստինյան լրատվամիջոցները:
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել գիշերը: Ըստ պաղեստինյան լրատվամիջոցների, զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել: