Թուրքիան զգուշացնում է ԱՄՆ-ին Սիրիայի քիմիական զենքի մասին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը՝ կոչ անելով օգնել Դամասկոսի և ընդդիմության միջև քաղաքական կարգավորմանը:
Այս մասին հայտնում է թուրքական ԱԳՆ-ն։
Ֆիդանը կարեւորել է անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, որպեսզի սիրիական իշխանություններին պատկանող քիմիական զենքը վտանգ չներկայացնի տարածաշրջանի համար։
Թուրք նախարարը նաև նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը պետք է իրատեսորեն գործի, երկխոսություն սկսի ընդդիմության հետ և սկսի քաղաքական գործընթացը։