Իրանցիները լքում են Սիրիան
Իրանը սկսել է Սիրիայից տարհանել իր դիվանագետների և ռազմական խորհրդատուների մի մասին։ Այս մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Ենթադրվում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի որոշ զինծառայողներ արդեն տարհանվել են Իրաք և Լիբանան։
The New York Times-ի աղբյուրները նաև պնդում են, որ Իրանի որոշ դիվանագիտական աշխատողներ և նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև Իրանի հասարակ քաղաքացիներ լքել են Սիրիան։
Մարդկանց մի մասը ինքնաթիռով Թեհրան է ուղարկվել, իսկ մյուս մասը՝ ցամաքով՝ Լիբանան, Իրաք և սիրիական Լաթաքիա նավահանգիստ։