Եվրոպայում 80 հազար ամերիկացի զինվոր կա
Մոտ 80 հազար ամերիկացի զինծառայողներ տեղակայվել են ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների տարածքում՝ աջակցելու ԱՄՆ դաշնակիցներին, ինչպես նաև «ռուսական հետագա ագրեսիան զսպելու համար»։
Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կոնգրեսի Սենատի և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին ուղղված նամակում՝ արտերկրում տեղակայված ամերիկյան ռազմական կոնտինգենտի մասին։
Նամակի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Փաստաթղթում ասվում է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի մոտ 80,000 անձնակազմ նշանակված կամ տեղակայված է Հյուսիսատլանտյան դաշինքի տարածքում ռուսական հետագա ագրեսիան զսպելու համար: