Ռուսաստանը չի օգնի Ասադին. Sky News Arabia
Sky News Arabia-ի բանիմաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը փակ ալիքներով Սիրիային ասել է, որ իրավիճակին միջամտելու իր հնարավորությունները սահմանափակ են, քանի որ ներկայումս ունի այլ առաջնահերթություններ:
Դա պայմանավորված է Ուկրաինայի պատերազմին Ռուսաստանի մասնակցությամբ, ինչը սահմանափակում է վերջին իրադարձություններին նրա աջակցությունը Սիրիային, նշում է հեռուստաալիքը։
Գիշերը Համայից սիրիացի ապստամբները հասել են Հոմս՝ սպառնալով Դամասկոսը կտրել Միջերկրական ծովի նավահանգիստներից:
Կառավարական զորքերը թույլ դիմադրություն են ցույց տալիս, և օդային հարվածները, հիմնականում ռուսական, չեն կարողացել կասեցնել առաջխաղացումը: