Իրանի արտգործնախարարը ժամանել է Կատար՝ քննարկելու սիրիական հարցը
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Դոհայի ֆորումին Արաղչիի հետ միասին կմասնակցեն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
2011 թվականից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը։ Աստանայում բանակցությունները, որոնք հայտնի են որպես Աստանայի ձևաչափ, շարունակվում են 2017 թվականից:
Աստանայի ձևաչափը ներառում է Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան որպես սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացի երաշխավոր երկրներ, ինչպես նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության, ՄԱԿ-ի և դիտորդ երկրների՝ Հորդանանի, Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչներ: