Բաշար ալ-Ասադը դիմել է Թուրքիային օգնության խնդրանքով
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Թուրքիային խնդրել է միջամտել տեղի ունեցողին և դադարեցնել ապստամբների գործողությունները:
Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Դամասկոսը զենքի մատակարարումներ է խնդրել նաև Եգիպտոսից, ԱՄԷ-ից, Հորդանանից և Իրաքից: Սակայն բոլոր հարցումները մերժվել են։
Բացի այդ, Եգիպտոսն ու Հորդանանը կոչ են արել Ասադին լքել Սիրիան և ստեղծել վտարանդի կառավարություն։