Էրդողանը խոսել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայում «ընդդիմադիրների» թիրախը Դամասկոսն է։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում Սիրիայում իրադարձությունների հետ կապված։
Էրդողանը, ահաբեկչական կազմակերպությունների անդամներին անվանելով «ընդդիմադիրներ», ասել է, թե այս պահի դրությամբ նրանց հսկողության տակ է Իդլիբը, Համան եւ Հումուսը, իսկ թիրախում՝ Դամասկոսն է։ Նա պնդել է, թե Ասադին առաջարկել է միասին լուծել Սիրիայի ապագան, սակայն Ասադը հրաժարվել է։
Էրդողանի խոսքով, Սիրիայում «ընդդիմադիրների» այս զորաշարժը իրենց սրտով չէ։ «Մենք այս ամենը չենք ուզում, տարածաշրջանը խնդրի մեջ է»,–ասել է Էրդողանը։