Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործովԱպօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Լեհաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացըՀՀ բանտերում հիվանդանոցային բաժանմունքներ կբացվենԴոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են. ռուբլին էժանացել էԱրմեն Գրիգորյանը Լեհաստանում մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնկացել է բարձր մակարդակի ընդունելությանըՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով արդեն կա 164 զոհ և 971 վիրավորՎաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըԱլիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ
Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Կրասնոդարի, Ուֆայի և Կուբանի նավթավերամշակման գործարաններին
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՏեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումըՔաղաքացիների աչքին «թոզ փչել» չեք կարողանալու. հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել. ԴանիելյանՄեկ օրում բացահայտվել է 162 հանցագործություն, գրանցվել՝ 21 ՃՏՊԱվետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար․ ԳեղամյանԲենժամեն Հադադը շնորհավորել է Վահան Կոստանյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբԱդրբեջանն օկուպացված Ստեփանակերտում հիվանդանոց է բացելՄեր ճանճերի տիրակալը. Ստեփան ԴանիելյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի823,584 աշխատատեղ՝ պատմական ռեկորդ Հայաստանում. ՀՀ կառավարություն
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Ուկրաինան այս պահին հաղթում է պատերազմում. ԱՄՆ ՊետդեպարտամենտԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան ավտոճանապարհինԳործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն ՀովասափյանՀայաստանը կսկսի գործարկել երրորդ երկրներից սոխի անմաքս ներմուծման քվոտաԱյսօր ՔՊ-ում տեղի է ունենալու նիստ, որտեղ ընտրվելու է ԱԺ նախագահի թեկնածուն, փոխվարչապետերի և նախարարների փոփոխություն չեմ նախատեսում. Փաշինյան
Ավտովթարից մահացել է բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը
Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերինՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըԿառավարությունը փոփոխություններ է կատարել ԼՂ բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումՄհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԿոնգոյում էբոլայից մահացածների թիվը մոտենում է 300-իԱյն իշխանությունը, որը փորձում է պատմություն խմբագրել, որևէ խնդիր չունի հերոսների նկարները հեռացնելու. ԱբրահամյանԱրարատ Միրզոյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնումԴատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանը պետք է որոշում ընդունի՝ մնում է ՀԱՊԿ-ում, թե նախընտրում է այլ սցենար. Վասիլև
Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. Նարեկ Կարապետյանը կողմնակիցներին հանդիպման է հրավիրել և հեռախոսահամար թողել (տեսանյութ)Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՓաշինյանը ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունիԸնտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ ՂազարյանԹրամփը հրամայել է ԱՄՆ-ին պատրաստվել երկրաշարժից հետո Վենեսուելային օգնություն ցուցաբերելուն
Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը
«Փաստ»․ «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում«Փաստ»․ Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին«Ժողովուրդ». Ամենայն Հայոց Կաթողիկոսը երբեք կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Գագիկ Մելքոնյանի հայտարարությանը
Հասարակություն

Դատարանը մերժել է Աբրահամ Գասպարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ՆԳՆ հայցը

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լուսինե Բոյաջյանի նախագահությամբ մերժել է ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, հաղորդում է ABCmedia.am-ը։


Ըստ ոստիկանության հայցի՝  հունիսի 12-ին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ Աբրահամ Գասպարյանը, գտնվելով Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում, իրականացրել են բողոքի ակցիա հանրահավաք, խոչընդոտել են երթևեկության մյուս մասնակիցների ազատ տեղաշարժին: Ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները մոտեցել են նշված վայր և իբր պահանջել են քաղաքացիներից, այդ թվում՝ պատասխանողից, բացել ճանապարհը և խոչընդոտ չհանդիսանալ երթևեկության մյուս մասնակիցների համար, վերջիններիս տրվել է ողջամիտ ժամկետ, սակայն նրանք հրաժարվել են կատարել ոստիկանի օրինական պահանջը:

Ոստիկանության կողմից իրականացվել է վարչական վարույթ, որի վերաբերյալ կազմվել է թիվ 145 արձանագրությունը՝ Աբրահամ Գասպարյանի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար:

Ելնելով վերոգրյալից՝ ոստիկանությունը դատարանին խնդրել է Աբրահամ Գասպարյանին ենթարկել վարչական պատասխանատվության։

Այնուհետև, ոստիկանության ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, թեև պատշաճ ծանուցված է եղել, և գործը քննվել է վերջինիս բացակայությամբ:

Աբրահամ Գասպարյանի ներկայացուցիչ, «Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Էդգար Գրիգորյանն առարկել է վերոնշյալ հայցի դեմ և հայտնել, որ ոստիկանության ծառայողը կամ այլ ծառայող որևէ պահանջ չի ներկայացրել պատասխանողին կամ ներկա գտնվող քաղաքացիներին: Առանց որևէ հրահանգ կամ պահանջ ներկայացնելու, Գասպարյանին են մոտեցել ոստիկանության մոտ 10 ծառայողներ, ծեծի են ենթարկել և տեղափոխել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որը հայտնի փաստ է: Բռնություն գործադրելու հետ կապված և այլ փաստերի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի նյութերով առհասարակ չի հաստատվում պահանջը առաջադրված լինելու և Աբրահամ Գասպարյանի կողմից չկատարելու հանգամանքը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:

Ուստի, դատարանը որոշել է  ՀՀ ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Աբրահամ Գասպարյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, մերժել:

«Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Կարծում եմ, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը սույն գործով վերաքննիչ բողոք կտանի։ Ամեն դեպքում, պատրաստ ենք պարոն Գասպարյանի շահերը ներկայացնել նաև այդ փուլում», – իր խոսքում նշել է Էդգար Գրիգորյանը։