Սիրիայի բանակը նահանջել է մի շարք տարածքներից, որտեղ ապստամբների դեմ հիմա կռվում են քրդական խմբավորումները
Ռազմավարական նշանակություն ունեցող Հոմս նահանգում, որը համարվում է «Դամասկոսի դարպասը», սիրիական իշխանությունների դեմ հանդես եկող զինված խմբավորումները մոտենում են համանուն քաղաքի կենտրոնին։
Թուրքական հեռագրային ալիքները գրում են, որ Սիրիայի զորքերը նահանջում են Հոմս քաղաքից։
Բացի այդ, հաղորդվում է, որ սիրիացի զինվորականները Դեյր էզ Զորում, Ռաքքայում և Դարաում սկսել են նահանջել դեպի Դամասկոս։
Սիրիայի բանակի 4-րդ և 17-րդ ստորաբաժանումները դուրս են եկել Սիրիայի արևելյան Դեյր էզ-Զորի Քուրիա քաղաքից և այլ բնակավայրերից՝ դրանք հանձնելով քրդական խմբավորումներին:
Դա արվել է ապստամբների առաջխաղացումը արգելափակելու վերաբերյալ համատեղ պաշտպանության համաձայնություն ձեռք բերելուց հետո: