Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի երեք բարձրաստիճան հրամանատարների
Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երեք բարձրաստիճան դաշտային հրամանատարների լիկվիդացման մասին, որոնք մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելական բնակավայրերի վրա հարձակմանը:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելական բանակի և «Շին Բեթ»-ի համատեղ գործողությունների ընթացքում սպանվել են ՀԱՄԱՍ-ի Շատի գումարտակի մի քանի բարձրաստիճան զինվորականներ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը նշել է, որ Շատիի գումարտակի հրամանատարի տեղակալ Մաջդի Աքիլանը պատասխանատու է եղել Գազայի հյուսիսային և կենտրոնական հատվածներում Իսրայելի պաշտպանության բանակի դեմ գործողությունների համար: