Թալանել են Մաշտոցի պողոտայի «Baldi» խանութը
Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Baldi» կոշիկի և աքսեսուարների խանութ-սրահը թալանել են: Այդ մասին հայտնում է newspress.am-ի թղթակիցը:
Գիշերը ժամը 05:00-ի մոտակայքում գործել է խանութի անվտանգության ազդանշանը: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը խանութ-սրահի դուռը բաց են գտել: Հանցագործը լուսամուտներն ու դուռը չի ջարդել և, ըստ ամենայնի, գողոնը տարել է գլխավոր մուտքից: Ըստ մեր տեղեկությունների, հանցագործը եղել է միայնակ և վերցրել է դրամարկղում գտնվող գումարը:
Դեպքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: