Լավրովը մանրամասներ է հայտնել 2021 թվականին Ուկրաինայի հետ կապված Բլինկենի հետ ունեցած զրույցից
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին պատմել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ մինչ պատերազմի մեկնարկը Ուկրաինայի մասին զրույցները:
Լավրովն ասել է, որ ինքը երկար ժամանակ չի տեսել ԱՄՆ պետքարտուղարին, և որ նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականին Իտալիայում G20 գագաթնաժողովի շրջանակում։
«Հանդիպման ժամանակ ինձ մոտ եկավ Բլինկենի օգնականը և ասաց, որ նա ցանկանում է տասը րոպե խոսել: Ես դուրս եկա սենյակից։ Մենք սեղմեցինք ձեռքերը։ Նա ինչ-որ բան ասաց դեէսկալացիայի անհրաժեշտության մասին»,- ասել է Լավրովը:
Լավրովը հավելել է, ոչ Բլինքենին ասել է, որ Ռուսաստանը չի ցանկանում էսկալացիա:
Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարը «չի բարկանա» իր վրա այս տեղեկատվությունը հրապարակելու համար։