Ուկրաինայի զինված ուժերն ունի ավելի քան հարյուր հազար զոհված և անհետ կորած զինվորներ
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբ է փոխանցել բանակում զոհվածների և անհայտ կորածների վերաբերյալ տվյալները։
Այդ թիվը105 հազար է, ասել է ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը։
Նրա խոսքով՝ հաստատված զոհերի թիվը 70 հազար է, անհայտ կորածներինը՝ 35 հազար։
Ավելի վաղ բրիտանական The Economist հրատարակությունը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականների զոհերի թիվը կազմում է 60-100 հազար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է, որ այդ թվերը չափազանցված են, իրական թիվը 80 հազարից էլ քիչ է։