Իսրայելի պատվիրակությունը գաղտնի այցելել է Ռուսաստան
Իսրայելի պատվիրակությունն այցելել է Ռուսաստան:
Բանակցությունների ընթացքում քննարկվել է Գազայում պահվող պատանդների թեման՝ շեշտը դնելով առևանգվածների վրա, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան այցի մասին հայտնել է Ynet կայքը։
Բանակցությունների ուշադրության կենտրոնում է եղել նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Պատվիրակության կազմի և այցի մասին տեղեկություն չկա։