Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց բախումների
Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիան ավարտվել է այս անգամ առանց ցուցարարների և ոստիկանների միջև բախումների:
Ակցիան անցել է հանգիստ, բացառությամբ առանձին դեպքերի, երբ որոշ ցուցարարներ հատուկ միջոցներ են կիրառել ոստիկանների ուղղությամբ և քարեր նետել:
Բայց ուժայինները, ի տարբերություն առաջին օրերի, պատասխան քայլեր չեն ձեռնարկել։
Այդ ամենի ֆոնին ԱՄՆ սենատոր Ջին Շահինը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը գործել մոտակա ժամերին, քանի որ Վրաստանում վիճակը ամեն րոպե ավելի է ծանրանում: