Եվրոպացիներն ինձ տեսնելով փախչում են. Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել է, որ եվրոպացի առաջնորդները սկսել են խուսափել իր հետ շփվելուց ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։
Լավրովը օրինակ բերեց Ռիո դե Ժանեյրոյում կայացած G20-իգագաթնաժողովը, որը տեղի ունեցավ նոյեմբերին։ Նրա խոսքով, Արևմուտքի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ նախընտրել են հեռանալ ռուսական կողմի հետ քննարկումներից, ինչը, ըստ նախարարի, խաթարում է կառուցողական փոխգործակցության հնարավորությունները։
«Վտանգավոր է դառնում, երբ ինչ-որ մեկը տեսնում է, որ ամերիկացին կամ եվրոպացին խոսում են ինձ հետ: Եվրոպացիներն ընդհանրապես ինձ տեսնելով փախչում են։ Դա տեղի ունեցավ G20-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ։ Նրանք չափահաս էին, բայց վարվում էին երեխաների պես։ Անհավատալի է»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, միջազգային միջոցառումների ժամանակ որոշ ամերիկացի ներկայացուցիչներ ողջունում են իրեն և մի քանի արտահայտություններ փոխանակում։ Հարցին, թե արդյոք շփվո՞ւմ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ, նախարարը պատասխանել է, որ չի ցանկանում փչացնել նրանց հետ հարաբերությունները: