Մակրոնը մտադիր չէ լքել իր պաշտոնը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը:
«Ես ընտրվել եմ հինգ տարի ժամկետով և կկատարեմ իմ պարտականությունները մինչև իմ մանդատի ավարտը», - ասել է Մակրոնը ժողովրդին ուղղված ուղերձում։
Հավելենք, որ երեկ հրաժարական ներկայացրեց Ֆրանսիայի խորհրդարանը և այդ ֆոնին ընդդիմադիր քաղաքական գործիչները սկսեցին պահանջել նաև Մակրոնի հրաժարականը: