Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերը
Մշակույթ

Եղիշե Չարենցի տանը կցուցադրվի ժամանակակից էրոտիկ արվեստ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ղեկավար կազմի հովանու ներքո վաղը՝ դեկտեմբերի 6-ին, տեղի կունենա մի ցուցադրություն, որի շրջանակներում պիտի համադրվեն Չարենցի ինտիմ ստեղծագործությունները ժամանակակից արվեստագետների «սեռականությանը և անձնական կրքերի» վերաբերյալ գործերի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է չարենցագետ Արա Զարգարյանը։
 
Ցուցադրության մասին տեղեկությունը համացանցից հեռացվել է հենց այն պահին (նոյեմբերի 29), երբ տեղեկացա ցուցադրության մասին և մեծ դժվարությամբ կապ հաստատեցի թանգարանի ղեկավար կազմի հետ՝ պարզելու, թե ինչ նպատակ ունի ցուցադրությունը: Նշեմ, որ ցուցադրության մասին տեղեկությունը մինչև հիմա համացանցում չկա:
 
Դեմ եմ և դատապարտում եմ, որ այս ցուցադրությունը տեղի ունենա առաջին հերթին Եղիշե Չարենցի տանը և ոչ միայն, քանի որ այսկերպ Չարենցի արվեստը ներկայացվում է սխալ և վտանգավոր կերպով, իսկ բանաստեղծը օգտագործվում է որպես «գործիք»:
 
Չարենցի ինտիմ ստեղծագործությունները ժամանակակից արվեստի հետ համադրող, Չարենցից գաղափարազուրկ մարդիկ տեղեկություն չունեն այդ ստեղծագործությունների վերլուծության, գաղափարական ընկալումների, գեղարվեստական մոտեցումների մասին, կարծում եմ, որ չեն էլ ընթերցել որևէ գիտական հոդվածն դրանց վերաբերյալ:
 
Սա փաստում է միջոցառման հեռացված գրառումը, որից մեջբերում եմ. «Չարենցի գործերը, որոնցում սեռականությունը անձնական կրքերի ռոմանտիկ արտահայտությունից զատ, խորհրդանշում է անհատական և հասարակական ազատություններ, մարտահրավեր են հանդիսացել իր ժամանակների պահպանողական մշակութային, սոցիալական համակարգերին` պահպանելով իրենց կարեւորությունը մերօրյա հասարակական միջավայրում, որտեղ անհատական ազատությունները չափազանց զգայուն են»:
 
Տեղադրում եմ նաև ցուցահանդեսի մասին համացանցից հեռացված ամբողջական տեքստը:
 
«Սիրելի ընկերներ, սիրով ուզում ենք ձեզ հրավիրել «Մաքուր ու մերկ» ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին ժամը 18։00-ին Եղիշե Չարենցի տուն թանգարանում (Մաշտոց 17): Այս ցուցահանդեսը ԺԱԻ և ArtNexus-ի հայտարարած «Փոխկապակցում» մրցույթի մասն է։ Մրցույթի նպատակն էր Հայաստանի թանգարանների, համադրողների և արվեստագետների միջև կապերի ստեղծումը՝ համատեղ նախագծերի իրականացման միջոցով։ Կոնցեպտ «Մաքուր ու մերկ» ցուցահանդեսը անդրադառնում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժամանակին անտիպ, էրոտիկ հատվածին և մեր օրերում ստեղծագործող արվեստագետների մերկության գեղագիտական ընկալումների շուրջ արված աշխատանքներին, որոնք ուսումնասիրում են մարմնի գեղագիտությունը և մերկության ազատականությունը՝ մերօրյա համատեքստում։
 
Չարենցի գործերը, որոնցում սեռականությունը անձնական կրքերի ռոմանտիկ արտահայտությունից զատ, խորհրդանշում է անհատական և հասարակական ազատություններ, մարտահրավեր են հանդիսացել իր ժամանակների պահպանողական մշակութային, սոցիալական համակարգերին` պահպանելով իրենց կարեւորությունը մերօրյա հասարակական միջավայրում, որտեղ անհատական ազատությունները չափազանց զգայուն են:
Մերկությունը էսթետիկ, գաղափարական և զգացմունքային ազատության մարմնացում դիտարկելու միջոցով` մարմինը դառնում է ազատ խոսքի ու ինքնության խորհրդանիշ:
 
ժամանակակից արվեստագետներից յուրաքանչյուրն յուրովի անդրադառնալով մերկության գեղագիտությանը, մարմնի ազատությանը, հաճախ դիտարկում է դրանք նաեւ սոցիալ-քաղաքական կոնտեքստում, հարաբերվելով դրանց ժամանակակից ընկալումների հետ:
 
Այդ աշխատանքները ուղիղ հարաբերումներ են քաղաքականության, պահպանողական հասարակության հետ: Ցուցահանդեսը հավակնում է ներկայացնելու մերկության և գեղագիտության դերը ժամանակակից արվեստում՝ ընդգծելով նրանց կապը քաղաքական, մշակութային և սոցիալական խնդիրների հետ` մերկությունն ու սեռականությունը դիտարկելով որպես անհատական ազատության և անկաշկանդ բնույթի սիմվոլներ՝ մարմնի և ոգեղենի ներդաշնակության, ազատության արվեստային դրսևորումների միջոցով:
Համադրող` Սիրանուշ Կոստանյան: Արվեստագետներ՝ Նարե Պետրոսյան, Գրիգոր Խաչատրյան, Արման Գրիգորյան, Վեհանուշ Թոփչյան, Ալեք Բայանդուրյան-Լևասգանի: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը։
 
Ծրագիրն իրականացվում է Շվեդական միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida) կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի Արվեստի դրամաշնորհների կոմիտեի կողմից իրականացվող ArtNexus ծրագրի օժանդակությամբ»: