Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կազմել է 403.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.19 դրամ (աճել է 1.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.57 դրամ (աճել է 2.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.92 դրամ (աճել է 0.07 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-399 դրամով, վաճառվում է 405-407 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 413-420 դրամով, վաճառվում է 429-434 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.70-3.87 դրամով, վաճառվում է 4.00-4.15 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 399-400 դրամով, վաճառվում՝ 404-405 դրամով:
Եվրոն գնվում է 420-422 դրամով, վաճառվում է 426 դրամով:
Ռուբլին գնվում է 3.83 դրամով, վաճառվում է 3.92-3.95 դրամով: