Սիրիական բանակի և ընդդիմադիր զինված խմբավորումների միջև թեժ մարտեր են ընթանում
Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումները հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարեցին, որ հարձակում են սկսել սիրիական Համա քաղաքի վրա։
Ապստամբները բախվել են Սիրիայի բանակի ուժերի հետ Համայի կենտրոնից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա եւ վերահսկողության տակ են վերցրել եւս 20 գյուղ։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Խմբավորումները գրավել են նաև զրահատեխնիկա, Խաթաբի զինանոցը, Սուրուջ ռազմաբազան և 25-րդ բրիգադը Համայի կենտրոնական շրջանում։ Ապստամբները, որոնք շարունակում են առաջխաղացումը Համայի հյուսիսից, կռվում են նաև քաղաքի արևելյան և արևմտյան ուղղություններով։
Միաժամանակ, սիրիական պետական լրատվամիջոցները պնդում են, որ ապստամբների քաղաք մուտք գործելու բոլոր փորձերը ձախողվել են, և սիրիական բանակը հետ է մղում նրանց։